Ծաղկաձոր
Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիսվանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)։
+374 (91) 88-16-46