Հանքավան
Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ։ Հանքավան է վերանվանվել 1949 թ.-ի նոյեմբերի 1-ին: Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ։
+374 (91) 88-16-46