Զվարթնոց միջազգային օդանավակայան
Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին ՀՀ կառավարության և Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։
+374 (91) 88-16-46