Գրողների ստեղծագործական տուն
Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում: Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ ու հարմարավետ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը ձգվում են արևելքից արևմուտք: Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա: Հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով: Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով: Խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը, տարատեսակ ճոճորաններով ու սահուղիներվ: Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով, որոնցում տեղադրված են բարձրարժեք քանդակագործական աշխատանքներ: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը՝ իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով ու բարեկարգ ներկայով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր:
ԳՐՈՂՆԵՐԻ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ | ||
Hotel complex HOUSE OF WRITERS | Гостиница ДОМ ПИСАТЕЛЕЙ | |
ԳՆԱՑՈՒՑԱԿ3 անգամյա սննդովՀավելված 1 | Ծաղկաձոր, Հայաստան | |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՕՐՄուտք 13°°-իցԵլք 12°°-ը | +37493013044 +374 102810 81 +374 223 6 04 45 |

N0 | Տեսակ | Նկարագրություն | Գինը (ՀՀ դրամով) | ||||
07/01 - 30/06 2019թ01/09 - 30/12 2019թ | 01/07 - 31/08 2019թ | Լրացուցիչ տեղեր | |||||
Բազմոց կամծալովի մահճակալ | |||||||
1. | Մեկ տեաղանոց | Մեկ սենյականոց | 16 000 | 22 000 | 7000 | ||
2. | Երկտեղանոց | Մեկ սենյականոց | 22 000 | 28 000 | 7000 | ||
3. | Երկտեղանոց | Երկու սենյականոց լյուքս | 31 000 | 40 000 | 7000 | ||
4. | Երեք տեղանոց | Երկու սենյականոց | 33 000 | 42 000 | 7000 | ||
5. | Չորս տեղանոց | Երեք սենյականոց լյուքս | 48 000 | 58 000 | 7000 | ||
6. ] | Չորս տեղանոց | Երեք սենյականոց ապարտամենտ | 53 000 | 62 000 | 7000 | ||
Երեխաների համար _ մինչև 2 տարեկանը – անվճար ( առանց սենյակում և ճաշասրահում առանձին տեղի հատկացման ) |
2-ից 5 տարեկանների – գիշերակաց +3 անգամյա սնունդ | 5 500 դր |
5-ից 10 տարեկանների – գիշերակաց + 3 անգամյա սնունդ | 6 000 դր |
ԳՐՈՂՆԵՐԻ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ | ||
Hotel complex HOUSE OF WRITERS | Гостиница ДОМ ПИСАТЕЛЕЙ | |
ԳՆԱՑՈՒՑԱԿԱռանց սնունդՀավելված 2 | Ծաղկաձոր, Հայաստան | |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՕՐՄուտք 13°°-իցԵլք 12°°-ը | +37493013044 +374 102810 81 +374 223 6 04 45 |

N0 | Տեսակ | Նկարագրություն | Գինը (ՀՀ դրամով) | ||||
07/01 - 30/06 2019թ01/09 - 30/12 2019թ | 01/07 - 31/08 2019թ | Լրացուցիչ տեղեր | |||||
Բազմոց կամծալովի մահճակալ | |||||||
1. | Մեկ տեաղանոց | Մեկ սենյականոց | 12000 | 18000 | 3000 | ||
2. | Երկտեղանոց | Մեկ սենյականոց | 14000 | 20000 | 3000 | ||
3. | Երկտեղանոց | Երկու սենյականոց լյուքս | 23000 | 32000 | 3000 | ||
4. | Երեք տեղանոց | Երկու սենյականոց | 21000 | 30000 | 3000 | ||
5. | Չորս տեղանոց | Երեք սենյականոց լյուքս | 32000 | 42000 | 3000 | ||
6. ] | Չորս տեղանոց | Երեք սենյականոց ապարտամենտ | 37000 | 46000 | 3000 | ||
Երեխաների սնունդ_ մինչև 2 տարեկանը – անվճար ( առանց սենյակում և ճաշասրահում առանձին տեղի հատկացման ) |
2-ից 10 տարեկանների – գիշերակաց | 3 000 դր |
+374 (91) 88-16-46