Ներգնա
Հայաստանը փոքր երկիր է, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ: Այն ավելի քան 2000 տարի առաջ եղել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ տերություններից մեկը, իսկ այժմ Հայաստանը ժամանակակից երկիր է` բարի և տաղանդավոր մարդկանցով, հին պատմությամբ, պատմական բազմաթիվ հուշարձաններով, հարուստ մշակույթով, ավանդական հյուրընկալությամբ, համեղ ու առողջ սննդամթերքով, գեղատեսիլ բնությամբ և անվտանգ միջավայրով: Հայաստանը տեղակայված է Սև և Կասպից ծովերի միջև: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Հայաստանը անկախ ժողովրդավարական երկիր է, բնակչությունը` 3.2 մլն (2001թ.): Հայաստանը քրիստոնեական պետություն է: Այն հանդուրժողական քաղաքականություն է վարում միջազգային, միջմշակութային, կրոնական, ինչպես նաև քաղաքական, հասարակական և սոցիալական հարցերում: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների անդամ է: Հայաստանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել այս բաժնի համապատասխան ենթաբաժինը: здела.
+374 (91) 88-16-46