Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Կեչառիս Հյուրանոց

ԿԵՉԱՌԻՍ հյուրանոցային համալիրը տեղակայված է մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա, Ծաղկաձորում: Մաքուր օդը և հիանալի կլիման դարձնում են այս վայրը դրախտային, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռան ամիսներին: Հյուրանոցից 5 րոպե քայլելով Դուք կարող եք հասնել XI դարի հայտնի Կեչառիս վանական համալիր, իսկ 5 րոպե վարելով ավտոմեքենա՝ ճոպանուղի: Հարմարության համար հյուրանոցից յուրաքանչյուր 30 րոպեն մեկնում է երթուղային մեքենա: Ձեր տրամադրության տակ են 35 հարմարավետ սենյակները և 4 քոթեջներ, որոնցից մեծ մասը ունեն պատշգամբ և բոլորը՝ հիանալի տեսարան դեպի քաղաք և սարերը: Նվաճեք այս սարերը տարվա բոլոր եղանակներին՝ Կեչառիսի հետ:

Սենյակի տեսակըՑածր սեզոն(16.09-01.12:16.03-19.06)Բարձր սեզոն(06.01-15.03:20.06-15.09)
Ստանդարտ26.000 դրամ38.000 դրամ
Կոմֆորտ28.000 դրամ40.000 դրամ
Ընտանեկան դյուպլեքս32.000 դրամ45.000 դրամ
Կիսալյուքս38.000 դրամ48.000 դրամ
Ջունիոր սյութ44.000 դրամ55.000 դրամ

Գինը ներառում է՝

  • նախաճաշ
  • սեղանի թենիս
  • տրանսֆեր դեպի ճոպանուղի
  • ֆիտնես
  • Wi-Fi ինտերնետ