Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Նուռ Հյուրանոց

«Նուռ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի գլխավոր հրապարակից 5 րոպե հեռավորության վրա՝ ոտքով: Հյուրանոցի բոլոր համարները կահավորված են էլեգանտ փայտե կահույքով, իսկ հատակները սալիկապատ են: Բոլոր համարներում կա հարթ էկրանով հեռուստացույց` արբանյակային և կաբելային հեռարձակմամբ, սառնարան, ինչպես նաև լոգարան՝ լոգախցիկով: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռան ամիսներին՝ դահուկային սպորտը: Հյուրանոցի ամբողջ տարածքն ապահովված է անվճար Wi Fi-ով: Հյուրերի համար գործում է լողավազան, շոգեբաղնիք և խաղասենյակ՝ սեղանի թենիսով: Ինչպես նաև խորոված պատրաստելու համար հյուրերը կարող են օգտվել հյուրանոցի բակում գտնվող մանղալից: Հյուրանոցի տարածքում կա անվճար կայանատեղի: «Նուռ» հյուրանոցը գտնվում է 21 կմ հեռավորության վրա 10-րդ դարի կառույց հանդիսացող Բջնի ամրոցից: Հեռավորությունը մինչև միջազգային Զվարթնոց օդանավակայան կազմում է 68 կմ: 500 մետր հեռավորության վրա գտնվում է Օրբելի եղբայրների անվան թանգարանը: ճոպանուղին գտնվում է հյուրանոցից 3կմ հեռավորության վրա, իսկ Սևանա լիճը՝ 10 կմ հեռավորության վրա:

Սենյակի տեսակը 3 անգամյա  սնունդով 2 անգամյա  սնունդով Առանց  սնունդ
Ստանդարտ(դաբլ,թվին) 24.000 դրամ 20.000 դրամ 16.000 դրամ
Դելյուքս (3 անձ) 36.000 դրամ 30.000 դրամ24.000 դրամ
Ընտանեկան (4անձ) 48.000 դրամ 40.000 դրամ32.000 դրամ

 

Գինը ներառում է՝

  • Նախաճաշ
  • Ճաշ
  • Ընթրիք
  • Մանկական խաղասենյակ
  • Wi-Fi
  • Ավտոկայանատեղի
  • Լողավազան
  • Սեղանի թենիս
  • Նարդի շախմատ, շաշկի, նարդի