Երևան քաղաքային տուր
Երևան, քաղաք Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն ՀՀ պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։ Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]: Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում:
+374 (91) 88-16-46