Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Անահիտ հանգստյան տուն

Անտառապատ սարալանջին գտնվող «Անահիտ» հանգստյան տունը` լռությունը առավելագույնս գնահատող ճանապարհորդներին է առաջարկում մեկուսացված օազիս: Ձեր առավոտը կարող եք սկսել `զբոսնելով հանգստյան տան անտառի արահետներով, կեսօրին վայելել զովացուցիչ լողավազանը, հետո այցելել իր գեղեցկությամբ յուրահատուկ սաունան: Հանգիսը կատարյալի հասցնելու համար` այցելեք հանգստյան տան «Լիլիա» ռեստորանը, որն առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական ազգային ուտեստներ: Մինչ Ձեր պատվերը պատրաստ կլինի, դուք կարող եք վայելել բարձրաճաշակ, տեղական, բնական նյութերով ռեստորանի սրահի ձևավորումը: Իսկ անզուգական հայկական խորովածի կամ վրացական խինկալու համը ևս մեկ հաճելի տպավորությամբ կլրացնի Ձեր անցկացրած հանգստյան օրը: