«Լոռի» հանգստյան տուն
Գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա, Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառի հարևանությամբ: «Լոռի» հանգստյան տունն ունի երկհարկանի 5 մասնաշենք: Առաջին մասնաշենքը բաղկացած է 4 հատ երեքսենյականոց/2 ննջարան/ քոթեջից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել 4-5 հոգի: Երկրոոդ մասնաշենքը ունի 2 երկտեղանոց երկսենյականոց, 2 չորստեղանոց երկսենյականոց և 1 երկհարկանի 6 տեղանոց ընտանեկան քոթեջներ: Երրորդ մասնաշենքի երկրորդ հարկում կա 16 հատ երկտեղանոց սենյակներ, Չորրորդ երկհարկանի մասնաշենքում կա 2 երկտեղանի, 1 երեքտեղանի և 1 չորստեղանի համարներ: Հինգերորդ մասնաշենքի առաջին հարկում է գտնվում նորակառույց լողավազանը, բիլիարդի սրահը և <Լոբի> բարը, իսկ երկրորդ հարկում կա 6 հատ երկտեղանի համարներ: Ընդհանուր հաշվով հանգստյան տունը միանգամից կարող է ընդունել մինչև 110 հանգստացող: Երրորդ մասնաշենքի առաջին հարկում՝ խոհոնոց` 120 տեղանոց ճաշասրահ, խարհրդակցությունների դահլիճ 60 հոգու համար , բար- սրճարան, թենիս: Հանգստյան տան բակում կա մանկական խաղահրապարակ, տաղավարներ, մեքենաների կայանատեղի,վոլեյբոլի դաշտ: Կազմակերպվում են վճարովի էքսկուրսիաներ Լոռի Բերդ, Դենդրոպարկ, Հնեվանք, Հաղպատ, Սանահին: Անվճար Wi-Fi
+374 (91) 88-16-46