Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Հանգստյան տուն Սոչուտ

Սոճուտ հանգստյան տունը գտնվում է Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ, որը հայտնի է իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Հանգստյան տունն առաջարկում է էկոնոմ, ստանդարտ, դելյուքս, լյուքս և ընտանեկան համարներ: Բոլոր համարներն ունեն հեռախոս, արբանյակային հեռուստաալիքներ, սառնարան, սանհանգույց: Գները ներառում են երեքանգամյա սնունդ: Հանգստյան տան տարածքում կան ժամանցային վայրեր` թենիս, բիլիարդ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ: