Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Օլիմպիա առողջարան

Օլիմպիա առողջարանը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, առողջարանային Ջերմուկ քաղաքում, որն ավելի, քան 50 տարի հանդիսանում է միջազգային կարգի առողջարանային կենտրոն: Առողջարանը կառուցվել է 1953 թվականին, հիմնովին վերանորոգվել 2006-ին և մինչ օրս շարունակում է աշխատել, անընդհատ զարգացնելով և կատարելագործելով իր ջրաբուժական ավանդույթները: Առողջարանի ներքին հարդարումն իրականացված է դասական ոճի մեջ, ինչն իր հերթին դրական է ներազդում հյուրերի ինքնազգացողության վրա: Էկոնոմ և բիզնես դասի սենյակները հագեցած են հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Ռեստորանը, որը նույնպես դասական ոճի մեջ է հարդարված, համապատասխանում է առողջարանային սննդի որակի բոլոր միջազգային չափանիշներին: Բուժական մասում գտնվում են նորագույն սարքերով հագեցած բուժական պրոցեդուրաների կաբինետները, որոնք անընդհատ թարմացվում են ֆիզիոթերապիայի ոլորտում մշակվող սարքերով և նոր բուշական մեթոդներով: Բուժ. անձնակազմը պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է անցնում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Номера (01.10-30.06) (01.07-31.09)
Одноместный30.000 AMD40.000 AMD
Двухместный40.000 AMD50.000 AMD
Семейный80.000 AMD90.000 AMD
Делюкс50.000 AMD60.000 AMD
Люкс60.000 AMD70.000 AMD
Апартамент70.000 AMD90.000 AMD

В стоимость номера входят:

·         3-х разовое питание

·         медицинские услуги