Միմինո հյուրատուն
Միմինո հյուրանոցը Դիլիջան քաղաքում է: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում՝ Աղստև գետի հովտում, ծովի մակարդակից 1100-1510 մետր բարձրության վրա: Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառներով: Այստեղ էլ ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի ազգային պարկը: Դիլիջան քաղաքի գողտրիկ վայրում էլ տեղակայված է Միմինո հյուրատունը և սրճարանը, որոնց հյուրընկալ դռները բաց են տեղացի զբոսաշրջիկների, ինչպես նաև Հայաստան ժամանած հյուրերի համար: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի միջավայր, իսկ բարեհամբույր սպասարկող անձնակազմը պահպանում է հյուրընկալության լավագույն ավանդույթները:
Սենյակի տեսակը | Ցածր սեզոն10.01-30.04, 01.10-25.12 | Բարձր սեզոն01.05-30.09 |
Մեկտեղանի | 8000 դրամ | 10.000 դրամ |
Երկտեղանի | 14.000 դրամ | 16.000 դրամ |
Երեքտեղանի | 18.000 դրամ | 18.000 դրամ |
Կիսալյուքս | 18.000 դրամ | 25.000 դրամ |
Լյուքս (2 անձ) | 23.000 դրամ | 30.000 դրամ |
Ընտանեկան (7 անձ) | 35.000 դրամ | 39.000 դրամ |
Գինը ներառում է՝
- Նախաճաշ
- Թենիս
- Բիլիարդ
- Wi-Fi
- Շոգեբաղնիք — 1ժամը ՝ 8000 դրամ
+374 (91) 88-16-46