Բեսթ Վեսթերն Կոնգրես Հյուրանոց
Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղ որակավորում: «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը ժամանակակից սուպերիոր դելյուքս կարգի հյուրանոց է, որում հաճելիորեն համադրված են գործնական և հարմարավետ միջավայրը: Հիմնադրման օրվանից հյուրանոցը գրավեց առաջատար դիրք հայկական հյուրանոցային բիզնեսում: Հյուրանոցը գտնվում է օդանավակայանից ոչ հեռու (12 կմ), իսկ քաղաքի կենտրոն քայլքով կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցը իդեալական վայր է գործարարների և զբոսաշրջիկների համար, քանի որ նախատեսված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործնական հանդիպումների և հարմարավետ կացության համար: Հյուրանոցի առավելություններից է կանաչապատ այգում գտնվող բացօթյա լողավազանը: "Բեսթ Վեսթերն" հյուրանոցը նրբաճաշակ և հարմարավետ հյուրանոց է, որն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխան ծառայություններ, ջերմ մթնոլորտ և անմոռանալի տպավորություններ Երևանից: Հյուրանոցն ունի կոնֆերանս դահլիճներ, ռեստորան, բարեր, պիցցա տուն, մարզասրահ, շոգեբաղնիք, բացօթյա լողավազան: 2007թ.-ին հյուրանոցը դարձել է «Բեսթ Վեսթերն Կոնգրես» համաշխարհային խոշոր հյուրանոցային ցանցի անդամ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մատուցվող ծառայությունների բարձր մակարադակը:
+374 (91) 88-16-46