Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Դիլիժանս հյուրանոց

«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է առողջարանային քաղաք Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, հարակից անտառից 50 մետր և քաղաքի կենտրոնից 1․6 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցում և դրան հարող բոլոր տարածքներում գործում է անվճար Wi-Fi կապ և սեղանի թենիս, բիլիարդ, ֆիթնես։ Ընդունարանն աշխատում է շուրջօրյա։ Պարզ կահավորված սենյակները հագեցած են հեռուստացույցով, սառնարանով և առանձին լոգասենյակ իր սանհանգույցով և համապատասխան հարդարանքի միջոցներով։ Ռեստորանում սպասարկվում է նախաճաշ շվեդական ձևով, դե իսկ ճաշին և ընթրիքին մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ։ Հյուրանոցում տեղակայված է մեկ բար և խորովածի համար նախատեսված բոլոր հարմարանքներով տեռաս։ Սննդի և խմիչքների առաքումն անմիջապես սենյակ ևս հասանելի է։ «Դիլիժանս» հյուրանոցում գործում է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ։ Հյուրանոցի տարածքում գործում է նաև անվճար ավտոկանգառ։ Հյուրանոցը տեղակայված է Դիլիջանի ավտոկայանից 2 կմ, իսկ Երևանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 107 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցի անձնակազմը խոսում է ինչպես հայերեն, ռուսերեն և բավարար անգլերեն լեզուներով։ Հյուրանոցի առավելությունները Անվճար Wi-Fi Անվճար ավտոկայանատեղի Ինչու ընտրել հենց մեզ Ավելի մատչելին չեք գտնի Լավագույն գնի երաշխիք Ամրագրում առանց հավելավճարի Մշտապես գործող հատուկ առաջարկներ Իրական արձագանքներ մեր հաճախորդների կողմից Անվտանգ ամրագրում

Հունվարի 5ից-Հունիսի 31-ը և սեպտեմբերի -1ից Դեկտեմբերի 31-ը

ՍենյակԱրժեք օր
Ստանդարտ 1 տեղ16000Դրամ
Ստանդարտ 2 տեղ18000դրամ
Կիսալյուքս 2 տեղ20000 դրամ
Ընտանեական Կիսալյուքս(4 տեղ)35000 դրամ
  
  
  

                       Հուլիսի 1-ից –օգօստոսի31-ը

ՍենյակԱրժեք օր
Ստանդարտ 1 տեղ16000Դրամ
Ստանդարտ 2 տեղ20000դրամ
Կիսալյուքս 2տեղ22000 դրամ
Ընտանեական Կիսալյուքս(4 տեղ)37000 դրամ