ՌԵԴ ՀՈԹԵԼ
ՌԵԴ ՀՈԹԵԼ հյուրանոցում կարող եք վայելել Ձեր կատարյալ հանգիտը՝ բնության և հարմարավետության համադրությամբ: Նոր վերակառուցված հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ չքնաղ Դիլիջանում: Տեղակայված լինելով լեռնային կիրճում՝ հյուրանոցը ունի մեծ, գեղեցիկ այգի: Համարների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Աղստև գետը և լեռները, որոնք պատված են անտառներով, այդ թվում նաև՝ փշատերև: Հյուրանոցը ունի ընդամենը 7 համար, որոնցից 5-ը երկսենյականոց լյուքսեր են: Շատ հարմար է ընտանեկան հանգստի, գործնական և ընտանեկան մտերիմ հանդիպումների համար: Համարներն ունեն լողախցիկով սանհանգույցներ, արբանյակային հեռուստացանց, հեռախոս, ինտերնետ, WI-FI, փոքրիկ խոհանոց, սառնարան, մեծ բազմոց: Մեր աշխատակիցները կապահովեն Ձեզ համար լավագույն սպասարկումը: Հյուրանոցում անվճար կարող եք օգտվել ինտերնետից, սեղանի թենիսից, բացօթյա մանկական հրապարակից, ավտոկայանատեղից: Մատուցվում են նաև լվացքի, արդուկի ծառայություններ: Հյուրանոցը ունի փակ և բաց ռեստորան: Այգու խորքում տեղադրված են տաղավարներ՝ խնջույքներ կազմակերպելու համար: Առկա է նաև շոգեբաղնիք:
Սենյակի տեսակը | Գները գործում են ամբողջ տարվա համար |
Ստանդարտ երկտեղանի | 37.000 դրամ |
Ստանդարտ երեք տեղանի | 43.000 դրամ |
Սենյակ նորապսակների համար | 37.000 դրամ |
Գինը ներառում է`
- Սննունդ-all inclusive
- ավտոկայանատեղի
- Wi-Fi
+374 (91) 88-16-46