Դիլիջան Ռեզորտ
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրի առանձնահատկությունները. - Տեղակայված է անտառի սրտում և շրջապատված է լեռներով - Էկոլոգիապես մաքուր օդ «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Շենքը կառուցվել է 1972թ-ին և գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: 2006թ-ից համալիրում անց էին կացվում վերանորոգման աշխատանքներ և այժմ այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր ժամանակակից պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանում: «Դիլիջան» առողջարանային համալիրն ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը, կամ էլ Ձեր բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: «Դիլիջան» առողջարանային համալիրի աշխատակազմը ողջունում է Ձեզ: Դուք համալիրի ջերմ մթնոլորտում կզգաք մեր հյուրընկալությունը: Ընկերասեր և բազմալեզու աշխատակազմը միշտ պատրաստ է Ձեզ առաջարկել բարձրակարգ սպասարկում:
Սենյակի տեսակը | Ցածր Սեզոն(01.11-24.12;16.01-30.04) | Բարձր սեզոն(25.12-15.01;01.05-31.10) |
Մեկտեղանի | 25.000 դրամ | 30.000 դրամ |
Երկտեղանի | 33.000 դրամ | 40.000 դրամ |
Կիսալյուքս պատշգամբով | 40.000 դրամ | 50.000 դրամ |
Կիսալյուքս հյուրասրահով | 45.000 դրամ | 55.000 դրամ |
Լյուքս | 50.000 դրամ | 60.000 դրամ |
Ընտանեկան | 80.000 դրամ | 100.000 դրամ |
VIP | 90.000 դրամ | 105.000 դրամ |
Քոթեջ-2 ննջասենյակով | 120.000 դրամ | 120.000 դրամ |
Քոթեջ-3 ննջասենյակով | 150.000 դրամ | 150.000 դրամ |
Քոթեջ-4 ննջասենյակով | 180.000 դրամ | 180.000 դրամ |
Փաթեթը ներառում է
- նախաճաշ
- ճաշ
- շոգեբաղնիք-5000դր/1ժամ(սենյակի արժեքից դուրս)
- լողավազան
- մարզասրահ
- սեղանի թենիս
- մանկական խաղահրապարակ
+374 (91) 88-16-46