Արզնի Առողջարան
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը: Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև: Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին: Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան: Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:
Սենյակի տեսակը | Բարձր սեզոն10.01-31.01 / 01.05-31.09 | Միջին սեզոն01.10-30.10 | Ցածր սեզոն01.02-30.04 / 01.00-30.12 |
Ստանդարտ (1անձ) | 30.000 դրամ | 27.000 դրամ | 24.000 դրամ |
Ստանդարտ (2անձ) | 40.000 դրամ | 36.000 դրամ | 32.000 դրամ |
Կիսալյուքս(1 անձ) | 35.000 դրամ | 31.000 դրամ | 28.000 դրամ |
Կիսալյուքս (2 անձ) | 50.000 դրամ | 44.000 դրամ | 40.000 դրամ |
Լյուքս մեկտեղանի | 40.000 դրամ | 36.000 դրամ | 32.000 դրամ |
Լյուքս երկտեղանի | 54.000 դրամ | 48.000 դրամ | 44.000 դրամ |
Գինը ներառում է՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, բուժումներ:
+374 (91) 88-16-46