Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Արարատ ռեզորտ

Արարատ ռեզորտը կատարյալ վայր է հանգրվանելու այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են զգալ Աղվերանի իրական ջերմությունը: Նորաոճ հյուրանոցն առաջարկում է Ձեզ 24-ժամյա էքսպրես գրանցում և դուրս գրում, կորպորատիվ ծառայություններ Ձեր հանգստի և գործնական հանդիպումների համատեղման համար: Հյուրանոցի դիզայնով սենյակները հագեցած են հարմարավետ անկողիններով, անվճար WI-FI կապով և կատարյալ հանգիստն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ամենօրյա համեղ նախաճաշը, բացօթյա և փակ լողավազանները, լաունջ բարը և բարեհամբյուր ու հոգատար անձնակազմը կդարձնեն Ձեր հանգիստը լիակատար: Իսկ 12D կինոթատրոնը հիասքանչ միջոց է ամփոփելու հագեցած օրը: Իսկ եթե մտահոգվում եք Ձեր երեխաների համար, մինչ Դուք վայելում եք հանգիստը Արարատ ռեզորտում, անձնակազմը հոգ կտանի Ձեր փոքրիկների մասին՝ ապահովելով նրանց հագեցած ու ուրախ ժամանցը մանկական խաղասենյակում կամ բացօթյա խաղահրապարակում: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են իրենց ժամանցն անցկացնել հյուրանոցի մարզասրահում կամ խաղալ բոուլինգ և բիլիարդ: Արարատ ռեզորտի 200 հյուրի համար նախատեսված ռեստորանում կարող եք հաճելի երաժշտության ներքո վայելել ազգային և արտասահմանյան ամենահամեղ ուտեստները ընտանեկան և գործնական միջավայրերում: Իսկ եթե Դուք նախընտրում եք սրճել բնության գրկում, ապա բացօթյա սրճարանը հենց Ձեզ համար է:

Սենյակի տեսակըՑածր սեզոն10.01-30.04, 01.10-25.12Բարձր սեզոն01.05-30.09
Ստանդարտ մեկտեղանի24.000 դրամ28.000 դրամ
Երկտեղանի28.000 դրամ32.000 դրամ
Մեկտեղանի սուպերիոր30.000 դրամ34.000 դրամ
Երկտեղանի սուպերիոր30.000 դրամ38.000 դրամ
Դելյուքս երկտեղանի33.000 դրամ45.000 դրամ
Դելյուքս տեռասսա40.000 դրամ50.000 դրամ
   

Գինը ներառում է՝

 

  • նախաճաշ
  • փակ և բաց լողավազան
  • շոգեբաղնիք
  • մարզասրահ
  • մանկական խաղասենյակ
  • սեղանի թենիս
  • ավտոկայանատեղի
  • Wi-Fi