Tour De Luxe

+374 (91) 88-16-46

Tour De Luxe

1


Արթուրս Հյուրանոց

Երևանից 55կմ. հեռավորության վրա է գտնվում "Արթուրս Աղվերան Ռեզորթ" հյուրանոցային համալիրը,որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Մեզ մոտ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը:Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն:Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը: Հյուրանոցը սպասում է Ձեզ` նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր:Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ,հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ:

Սենյակի տեսակըՑածր սեզոն(16.01-31-31.05;01.09-24.12)Բարձր սեզոն(01.06-31.08;25.12-30.12)
մինչև 2 օր2 օրից ավելմինչև 2 օր2 օրից ավել
Մեկտեղանի27.000 դրամ24.000 դրամ31.000 դրամ28.000 դրամ
Երկտեղանի29.000 դրամ27.000 դրամ34.000 դրամ31.000 դրամ

Փաթեթը ներառում է՝

  • 2 անձի գիշերակացը ստանդարտ երկտեղանի համարում 3օր/2գիշեր-72000դր
  • հեծանիվ 1ժ. կամ մեծ թենիս 1ժ-4000դր
  • նախաճաշ
  • մանկական սենյակ
  • բաց-փակ լողավազան
  • մարզասրահ
  • բիլիարդ
  • սեղանի թենիս
  • ավտոկայանատեղի